ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ հունվարի 14-ին, հարցաքննվել է ՀՔԾ-ում՝ վկայի կարգավիճակով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նա նշեց, որ հարցաքննությունը տեւել է տասը րոպե։
Հարցին՝ ի՞նչ քրեական գործի շրջանակում է նախկին ոստիկանապետը հարցաքննվել, պաշտպանը չցանկացավ ասել, նշելով, որ այդ մասին կխոսի ավելի ուշ։