News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Չինաստանին արժութային մանիպուլյատորների ցուցակից հանել է մի քանի օր առաջ այն բանից, երբ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ստորագրեն նախնական առեւտրային համաձայնագիրը, որը կոչված է 18 ամիս տեւած սակագնային պատերազմի դադարեցման հիմքը դնելուն, փոխանցում է Reuters-ը:

ԱՄՆ ֆիննախը Չինաստանի հետ հարաբերություններում առեւտրատնտեսական լարվածության թեժ պահին՝ օգոստոսի սկզբին, հայտարարել էր, որ Չնաստանն իր արժույթով մանիպուլյացիաներ է անում ավելի քան 10 տարում յուանի մինչեւ նվազագույն անկման ֆոնին:

Գերատեսչության վերջին զեկույցի համաձայն՝ Չինաստանը առեւտրային գործարքի «առաջին փուլի» շրջանակում «պարտավորություն է ստանձնել զերծ մնալ մրցակցային դեւալվացիայից», ինչպես նաեւ համաձայնվել է հրապարակել փոխարժեքի համապատասխան տվյալները եւ վճարային հաշվեկշիռը:

Զեկույցում նշված է, որ սեպտեմբերի սկզբին դոլարի դիմաց մինչեւ 7,18 անկումից հետո յուանը հոկտեմբերին ամրապնդվել է եւ ներկայումս վաճառվում է դոլարի դիմաց մոտ 6,93 յուան մակարդակում

«Այս կապակցությամբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հանգել է այն եզրակացության, որ Չինաստանն այս պահին այլեւս չպետք է համարվի արժութային մանիպուլյատոր»,- նշված է զեկույցում:

Ըստ փաստաթղթի, սակայն, Չինաստանը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի, որ խուսափի արժույթի կայուն ցածր փոխարժեքը պահպանելուց եւ շուկայի մեծ հրապարակայնություն թույլ տա՝ աճի երկարաժամկետ հեռանկարների ամրապնդման համար:

Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Պեկինը կաջակցի ազգային արժույթի ընդհանուր կայունությանը: Չինաստանի Կենտրոնական բանկն օգոստոսին ժխտում էր յուանի արժեզրկմանն ուղղված ինտերվենցիան եւ Վաշինգտոնի որոշումը համարել էր միջազգային կանոնների զգալի խախտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ