News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս տարի Հայաստանի իշխանություններն էլ ավելի մեծ մասշտաբներով կօգտագործեն ԶԼՄ-ների վրա ճնշման գործիքները: Այս մասին հունվարի 14-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը: Նրա խոսքով՝ կօգտագործվեն բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ վարչական, օրենսդրական, ֆիզիկական: «Նպատակն այն է, որպեսզի սահմանափակվի հանրային խոսքով ելույթ ունենալու ընդդիմադիրների հնարավորությունները: Իշխանությունները հաճախ չեն կարող պատասխանել հասարակության հարցերին, որոնք բարձրացնում են ընդդիմադիրները ԶԼՄ-ների միջոցով: Հենց դա էլ դուր չի գալիս իշխանություններին»,- նշեց նա:

Փորձագետը նկատեց, որ նման ճնշման դրսեւորումներից մեկն է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը, ինչը, անկասկած, կապված է նրա հետ, որ նա մտերիմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:    

«Հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, որոնք մտերիմ են Քոչարյանի հետ, սակայն նրանց չեն ձերբակալում, այդ պատճառով որոշիչ գործոն է այն, որ Թավադյանը ընդդիմադիր հեռուստաալիքի սեփականատեր է»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։

Հունվարի 8-ին դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու նրա փաստաբանի եւ մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունն անհիմն լինելու պատճառաբանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ