News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող Agence Massis Opéra գործակալությունը արձագանքել է համերգների կազմակերպիչների կողմից ավելի վաղ հրապարակված մամուլի հաղորդագրությանը, որում վստահեցնում են, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը դեմ չի եղել հայուհու հետ երգելուն։

Semper Opernball-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ համերգի կազմակերպիչները հերքում են ադրբեջանցի երգչի դեմ մեղադրանքները եւ հայտարարում են, որ իրենք պարզապես պայմանավորվածություն չեն ունեցել Մանթաշյանի հետ։

Սակայն, սոպրանոյի հետ աշխատող գործակալությունը հրապարակել է հայտարարություն, որում հակառակն է պնդում։

«Հիշատակելով մամուլի հաղորդագրության մեջ առկա «թյուրիմացությունը», նրանք ցանկացել են այդ «կոնֆլիկտի» համար պատասխանատվությունը դնել Agence Massis Opéra-ի վրա։ Իրականում խնդիրը դ-ր Հանս Յոախիմ Ֆրեյի կողմից ղեկավարվող Ասոցիացիայի տարբեր աշխատակիցների միջեւ հարաբերություններում է։

Իրոք, 2019թ․ սեպտեմբերին այդ համերգին միսս Մանթաշյանի մասնակցության հնարավորության հայցով առաջին գրավոր կապից հետո նամակների փոխանակումը եղել է առանց որեւէ խնդրի, դիտարկվել են նման դեպքերի համար սովորական բանակցությունների բազմաթիվ տարրեր՝ կոնտակտային տվյալները, ծրագիրը, ֆինանսական պայմանները, վիզաների ձեւակերպումը եւ այլն։

Էլեկտրոնային փոստով մոտ 15 նամակներից հետո գործը թվում էր ավարտված։

Այնպես որ, Semper Opernball-ը ուզում էր Ռուզան Մանթաշյանին վարձել փետրվարի 7-ի համերգում ելույթ ունենալու համար։

2020թ․ հունվարի 10-ին մենք ստացանք վերջին գրավոր հաղորդագրությունը՝ Ռուզան Մանթաշյանի մասնակցության չեղարկման հայտարարությամբ, քանի որ պ-ն Յուսիֆ Էյվազովը չէր ուզում ելույթ ունենալ նրա հետ՝ մեր առաջին մամուլի հաղորդագրությունում նշված պատճառներով։

Հնարավոր է՝ սա ստեղծել է շատ ոչ հասարակ իրավիճակ կազմակերպիչների համար, սակայն մենք պատասխանատվություն չենք կրում իրավիճակի զարգացման համար, որի հետեւանքով տուժում է մեր արտիստը։

Մենք չենք կասկածում Semper Opernball-ի հարգարժանությանը եւ բոլոր ազգերի ու մշակույթների արտիստների հանդեպ նրանց բարյացկամությանը»,- ասվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ