News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հունվարի 7-ին, ժամը 21-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարուխան գյուղի տներից մեկից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, պարզել` տուն ինչպես են մտել, որտեղից, ինչ գողացել: Տանտերերն ընդամենը մի քանի ժամ էին տնից բացակայել, որի ընթացքում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, ննջասենյակի պահարանից հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 1.700.000 դրամի նյութական վնաս: Քրեական հետախույզները արձանագություններ կազմելուց հետո, գողությունը կատարած անձին հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ անցկացրին:

Անհրաժեշտ էր պարզել, թե, ընտանիքի անդամներից բացի, էլ ով կարող էր իմանալ, որ նրանք բացակայելու են տնից: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները և վարկածը, որ հանցամիտը համագյուղացիներից կարող է լինել` շուտով հաստատվեց: Համատեղ միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ գողությունը կատարել է նույն գյուղի 28-ամյա մի բնակիչ: Հունվարի 13-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նա ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և խոստովանել կատարածը: Պարզվել է, որ հունվարի 10-ին նա զարդերի մի մասն իրացրել է Երևանի ոսկու շուկաներից մեկում: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ