News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Կարծում եմ, որ կրթության նախարարն իմ հարցազրույցը չի դիտել  ու զուտ վերնագրից դատելով, որ կրթության նախարարությունում սաբոտաժ կա, նրան թվացել է, թե նետերն իր վրա են ուղղված եւ խախտելով ճշմարտության եւ բարոյականության նորմերը՝ գրառում է կատարել  իր էջում։ Այս մասին NEWS.am-ին ասել է Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը. «Մասնավորապես,  նրա ասածը, թե  վերջին վճարումը 800 միլիոնի՝   արել են 6 օր առաջ, դարձյալ  նրա աշխատակիցների տված սխալ  տվյալների հետեւանքն է։  Այսինքն նա փոխանակ հետաքննություն անի, թե ով է սաբոտաժ անում (ընդ որում՝ ես օրինակները նշում եմ), հակադարձում է։  Մամուլի ասուլիսի  ժամանակ նրան սխալ  թվեր էին տվել, ես կողքին նստած, նրան փոխանցեցի ճիշտ թվերը, ասացի՝ պարոն նախարար, անհարմար է, ճիշտ թվերն ասեք»։

Ըստ Կարեն Վարդանյանի՝   սաբոտաժ անող նույն խումբն ամեն ինչ արել է, որպեսզի Արմաթը չընդգրկվի բյուջեի մեջ. « Հունիսի 3-ի կառավարության նիստում նույն նախարարն ասում է, որ եկող տարի մենք տեղադրելու ենք 650 նոր լաբորատորիա։ Այսինքն, եթե հավատանք նրա  խոսքին, ապա  եթե նախարարն  ուզում է 650-ը տեղավորի, դրանով ասում  է՝   սաբոտաժնիկներն ո՞ւմ շունն են։ Եվ  իր այդ գրառման մեջ, երբ  ասում է՝ վեց օր առաջ մենք փոխանցում ենք արել,  թող այդ փոխանցման հանձնարարագիրը ցույց տա՝  ինչ փող է մեզ փոխանցվել։  Մեզ ամբողջական գումարը փոխանցվել է չորս ամիս առաջ, իսկ վեց օր առաջ  մենք ոչ մի գումար չենք ստացել։  Այսինքն՝ սկսում է ստով»։

Կարեն Վարդանյանը պնդում է, որ իրենց ստացած  800 միլիոնի լաբորատորիաները ձեւավորել  են, տեղադրել  են, գտել  խմբակավարներին, իրենց  հաշվին սովորեցրել  նրանց եւ այդ լաբորատորիաների ամբողջ գույքը հիմա գտնվում է  284 դպրոցում. «Այսինքն այդ դպրոցների հաշվեկշռի վրա է եւ Կարեն Վարդանյանի մոտ չէ, այսինքն Արայիկ Հարությունյանի կառավարման տակ է։ Նա դա էլ չգիտի։  Սա կոչվում է՝  «ծառայողական ոչ ամբողջական  համապատասխանություն», եւ   դրա  հետեւանքով էլ  նրա մոտ սաբոտաժ կա։ Ոչ թե ինքն է անում սաբոտաժ, այլ մարդիկ, օգտվելով նրա՝  որպես նախարար, անհամապատասխանությունից, որ չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում տարրական բաներն իմի բերել, սաբոտաժ են անում ծրագիրը։ Մենք բիզնես պլանը պետությանն ուղարկել ենք, ներկայացրել ենք բոլոր շահագրգիռ նախարարություններին, ընդ որում, հենվելով Grantorton Amio ընկերության հետազոտության վրա, ցույց ենք տվել, որ վեց տարվա մեջ կառավարությունը ներդրում է  անում ոչ միայն Արմաթի, այլեւ համաշխարհային  ու տեղական մրցույթներ կազմակերպելու, անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա ստեղծելու, երեխաների համար ճամբար բացելու,  վեբ կայքի պահպանության եւ այլնի մեջ,  եւ  պետությունը ստանում է 80 միլիարդ դրամ հարկային մուտքեր, այսիքն դրական սալդոն 60 միլիարդ է։ Այդ 60 միլիարդի դանդաղեցումը, եթե 1 տարի դա չես անում, բերում է մեկ վեցերորդի կորստի, այսինքն այդ գործողություններով սաբոտաժ անողները պետությանը հասցրել են 10 միլիարդ դրամի վնաս։ Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է հետաքննի, թե ովքեր են կարողանում պետությանը տարեկան 20 միլիոն դոլարի վնաս տալ, էլ չեմ ասում հետագա զարգացումը դանդաղեցնելը»։

Արայիկ Հարությունյանը,   Կ.Վարդանյանի համոզմամբ, համակերպվել է այդ սաբոտաժի հետ. «Նիկոլ Փաշինյանը շեշտադրեց սաբոտաժի խնդիրը կառավարությունում, որ ծրագրերն արվում են ի հեճուկս նախարարությունների։  Այո, Արմաթը այն ծրագրերից է, որն ըստ էության արվում է ի հեճուկս, որովհետեւ այդ 800 միլիոնը, որ նախարարությունը տրամադրել է, մենք կառավարության հետ բանակցում էինք 1 միլիարդ 200 միլիոնի մասին, որի մեջ ամեն ինչ մտած էր, եւ կառավարությունը դրական էր տրամադրված։ Հենց կառավարությունից իջավ իրենց նախարարություն, իրենք խուզեցին ամբողջ բովանդակային մասը եւ միայն սարքավորումների փող տվեցին, բայց գոնե կրթութության նախարարությունում պետք է իմանան, որ կրթական պրոցեսը, մանկավարժությունը սարքից կախված չի։ Կարող ես Rolls Royce տանել, դնել դասարանում, բայց դա չի նշանակում, որ այդ երեխան մեքենա վարել  կսովորի»։

Տպել
Ամենաշատ