News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 17
USD
479.05
EUR
519.53
RUB
7.54
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը իրանական միջուկային գործարքը Դոնալդ Թրամփի սեփական համաձայնագրով փոխարինելու վերաբերյալ:

«Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է. «Մենք պետք է իրանական գործարքը փոխարինենք Թրամփի գործարքով»: Ես համաձայն եմ»,- գրել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել իրանական միջուկային գործարքը փոխարինել նրա սեփական նոր համաձայնագրով, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք չստանա:

«Եթե մենք պատրաստվում ենք դրանից ազատվել, ապա եկեք այն փոխարինենք Թրամփի գործարքով,- ասել է Ջոնսոնը՝ խոսելով Իրանի միջուկային համաձայնագրի մասին: - Դա գերազանց տարբերակ կլիներ»: «Նախագահ Թրամփն, իր իսկ խոստովանությամբ, հոյակապ բանակցող է: Եկեք միասին աշխատենք ԳՀՀԾ-ն փոխարինելու շուրջ եւ դրա փոխարեն Թրամփի գործարքը կնքենք,- ասել է Ջոնսոնը: - Եթե դուք ազատվեք այդ միջուկային գործարքից, ԳՀՀԾ-ից, դա այն է, ինչը ցանկանում է Թրամփը: Ես ուզում եմ մեր ամերիկացի գործընկերներին ասել, որ... այսպես թե այնպես, դուք պետք է թույլ չտաք իրանցիներին միջուկային զենք ստանալ»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան Իրանին պաշտոնապես մեղադրել են միջուկային գործարքին չհետեւելու մեջ՝ այսպիսով իր պարտավորություններից Թեհրանի հրաժարվելու ֆոնին գործարկելով ԳՀՀԾ իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել