News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է  Տաշիր քաղաքում գործող բանկերից մեկում կատարված ավազակային հարձակման դեպքը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մեկ անձ  ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2020թ. հունվարի 14-ին՝ ժամը 09:49-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը,  ավազակության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բանկերից մեկի՝ Տաշիրի մասնաճյուղ, որտեղ շրջանցելով սպասարկման տաղավարը, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ հարձակվել է բանկի աշխատակցուհու վրա՝ ցանկանալով հափշտակել վերջինիս մոտ դրված դրամարկղի մեջ առկա կանխիկ գումարը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի հասցրել, քանի որ վնասազերծվել է մասնաճյուղի սրահում ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով: ՓԲ ընկերությունը եւ ընկերության աշխատակցուհին ճանաչվել են տուժող:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Տաշիր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987թ.: Վերջինս ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում  հայտնաբերվել եւ վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը,  առգրավվել է կասկածյալի հագուստը, ինչպես նաեւ դեպքի վայրում առկա նկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
Ամենաշատ