News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում աշխատող լեհ հնագետները Դուբայում հայտնաբերել են հին մետալուրգիական արհեստանոց։ Science in Poland պարբերականի տվյալներով՝ արհեստանոցում, որը երեք հազար տարեկան է, օգտագործվել են թափոնների վերամշակման տեխնոլոգիաներ, գրում է Planet Today-ը։

«Կերամիկական իրերը, որոնք մենք գտանք արհեստանոցի պեղումների ժամանակ, մատնանշում են այն մասին, որ թափոնների վերամշակումը բավական հին հայտնագործություն է, որը գոյություն է ունեցել արդեն երեք հազար տարի առաջ։ Մետալուրգիական գործարանի վարպետները դեն չեն նետել կոտրված անոթները, այլ նորոգել են դրանք եւ օգտագործել որպես աշխատանքի գործիքներ»,- պատմում է հնագիտական արշավի ղեկավար Կարոլ Յուխնեւիչը։

Պեղումները, նշել է Յուխնեւիչը, կատարվել են անապատային Սարուղ ալ Հադիդ բնակատեղիում։ Գիտնականները գտել են զենք, զարդեր, ծիսական նշանակության առարկաներ (մասնավորապես՝ օձի կերպարանքով առեղծվածային արձանիկներ), ինչպես նաեւ այլ նմուշներ։ Գտածոների մեծ մասը երեք հազար տարեկան է, բայց որոշ առարկաներ թույլ են տալիս ենթադրել, որ մետալուրգիական արհեստանոցը գործել է նաեւ հազար տարի առաջ։

Հետաքրքիր է, որ հին մետալուրգիական գործարանը, որտեղ կատարվել է թափոնների վերամշակումը, 2002 թվականին հայտնաբերել է Դուբայի կառավարիչ, շեյխ Մոհամադ բեն Ռաշիդ ալ Մաքթումը։ Շեյխը ուղղաթիռով թռչում էր ավազաբլուրների վրայով եւ նկատել էր անսովոր կառույց ավազի մեջ, մասնավորապես՝ սեւ քարեր, որոնք մետաղների հալման ածանցյալներն էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ