News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Արցախի արտաքին քաղաքականության անկյունաքարն են հանդիսանում Արցախի միջազգային ճանաչման եւ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, Արցախի եւ այլ պետությունների միջեւ փոխգործակցության ու բարեկամական կապերի ամրապնդումը եւ խաղաղ կարգավորման գործընթացում հանրապետության ներգրավվածության ընդլայնումը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ հավելելով, որ արտաքին քաղաքական գերատեսչության հիմնական ջանքերն ուղղված են եղել այս գործընթացներում հաջողություն ապահովելուն:

Անդրադառնալով առաջադրված նպատակների իրականացմանը՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ տարին բավականին արդյունավետ էր. ոչ միայն շարունակվել են ջանքերը՝ ուղղված Արցախի առկա միջազգային կապերի ամրապնդմանը,  այլեւ քայլեր են ձեռնարկվել՝  ընդլայնելու Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը։

Այսպիսով, կայացել են Արցախի պատվիրակության աշխատանքային այցերն Ուրուգվայ, Արգենտինա, Ավստրալիա, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա եւ Եգիպտոս, որոնց շրջանակներում տեղի են ունեցել Արցախի ԱԳՆ ղեկավարի  հանդիպումները տվյալ պետությունների  քաղաքական, հասարակական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանավորվածություններ: Այցերի շրջանակներում կայացել են նաեւ ավանդական դարձած հանդիպումներ սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ:

Արտաքին գործերի նախարարը կարեւորել է Արցախի եւ տարբեր երկրների վարչատարածքային միավորների միջեւ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի շարունակականությունը: Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանը նշել է, մասնավորապես, Ստեփանակերտի եւ Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատման մասին բանաձեւի ընդունումը՝ Արցախի պատվիրակության Ավստրալիա  կատարած աշխատանքային այցի նախօրեին: Ավստրալիայում ստեղծվել է Արցախի հետ Բարեկամության շրջանակ, որին անդամակցում են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ եւ սենատորներ, նախարարներ, ինչպես նաեւ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին եւ ստորին պալատի խոսնակները, գիտնականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ եւ մշակույթի գործիչներ։ Բարեկամական հարաբերությունների ամրապնդման շարունակության մասին են վկայում նաեւ 2019 թվականի սեպտեմբերին Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրված Բարեկամության հռչակագիրը, ինչպես նաեւ 2019 թվականի հոկտեմբերին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը:

Արցախի ԱԳՆ ղեկավարը նաեւ ընդգծել է Ստեփանակերտում հոկտեմբերին կայացած տարվա գլխավոր քաղաքական իրադարձության` «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի կարեւորոթյունը, որը կազմակերպվել էր Արցախի Հանրապետության ԱԳՆ եւ ՀՅԴ կողմից: Համաժողովին մասնակցել են խորհրդարանական բարեկամության խմբերի  եւ շրջանակների, քույր քաղաքների, ինչպես նաեւ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող տարբեր երկրների վարչատարածքային միավորների ներկայացուցիչներ. ընդհանուր առմամբ` շուրջ 30 երկրներից 150-ից ավելի ներկայացուցիչներ: Համաժողովի արդյունքներով միջոցառման մասնակիցներն ընդունել են հռչակագիր, որում կոչ են արել միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ժողովրդավարության առաջմղմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային համագործակցությանը Արցախի լիարժեք մասնակցության խոչընդոտները վերացնելու նպատակով: Համաժողովի շրջանակներում որոշում է կայացվել նաեւ ստեղծել Արցախի բարեկամների միջազգային ցանց՝ «Պրո Արցախ»՝ միջազգային հարթակում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, նրա ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրավմանն աջակցելու նպատակով։

Մասիս Մայիլյանը հայտնել է, որ միջազգային կառույցներում Արցախի ԱԳՆ գործունեությունը հասնում է նոր մակարդակի. մասնավորապես՝ արցախյան կողմը սկսել է, առաջին հերթին` մարդու իրավունքների ոլորտին առնչվող միջազգային համաձայնագրերի դրույթների իրականացման  վերաբերյալ ազգային զեկույցներ ներկայացնելու գործընթաց: Այսպիսով, առաջին անգամ Արցախը Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածել է «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ պարբերական զեկույցը:

Մեկնարկել են «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ զեկույցի մշակման աշխատանքները: Այս գործընթացի շրջանակներում Արցախի Հանրապետությունը ծրագրում է միանալ մարդու իրավունքների մասին միջազգային առանցքային կոնվենցիաներին։ Արցախը նաեւ ընդլայնում է իր ներգրավվածությունը գլոբալ խնդիրների եւ միտումների քննարկման գործընթացներում: Հենց այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել Արցախի միանալը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգին», որի շրջանակներում Արցախում ստեղծվել է Կայուն զարգացման ազգային խորհուրդ, նախապատրաստվել եւ ՄԱԿ է ներկայացվել կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ ազգային զեկույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայ ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց իր միասնությունը». Փաշինյանի շնորհավորական ուղերձը
Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը եւ ժողովրդավարական ազատություններն ինչպես 1988-ին...
Պատմական այս որոշումը սկիզբ դրեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարի նոր փուլին. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Այս պատմական որոշումը սկիզբ դրեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարի նոր փուլին՝ Ղարաբաղյան շարժմանը։ Այն իրապես ժողովրդավարական...
Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները կարող են ընտրություններին մասնակցել Մշտական ներկայացուցչությունում
Ի գիտություն ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիների...
Արթուր Դավթյանը ՊԲ հրամանատարության հետ քննարկել է ԶՈւ-երում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերը
Քննարկվել են զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերին ու զորքերում կարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր…
Այս ամենը չի գրվում, եղածն էլ միֆականացվում է․ Էդգար Էլբակյան
32 տարի առաջ այս օրը ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում․․․
Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն
Հակոբ Արշակյանը հանդիպել է նաև ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին․․․