News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործարքով Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) փոխարինելու մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությանը, հաղորդում է Tasnim-ը:

Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «սովոր է միայն օրենքի խախտմանն ու պայմանագրերի խզմանը»:

«Հետաքրքիր է՝ ինչի՞ մասին է մտածում Մեծ Բրիտանիայի վարչապետը եւ ինչպե՞ս է կոչ անում հրաժարվել ԳՀՀԾ-ից եւ իրականացնել Թրամփի ծրագիրը: Արդյո՞ք Թրամփը օրենքներն ու պարտավորությունները խախտելուց բացի ինչ-որ բան է արել»,- ասել է Ռոհանին:

Իրանի նախագահը եվրոպական երկրներին խորհուրդ է տվել պահպանել ԳՀՀԾ պայմանները:

Նա նորից հաստատել է, որ ԳՀՀԾ-ի գծով պարտավորությունների կրճատման Իրանի քայլերը շրջելի են՝ ընդգծելով, որ պատկերացումները, թե Թեհրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, միանգամայն սխալ են, քանի որ Իրանի ողջ գործունեությունը վերահսկվում է ԱԷՄԳ-ի կողմից։

ԻԻՀ նախագահը զգուշացրել է եվրոպական առաջնորդներին, որ նրանք կորուստներ կկրեն, եթե «ոչ ճիշտ» քայլեր ձեռնարկեն՝ խորհուրդ տալով նրանց վերադառնալ ԳՀՀԾ-ին։

Նա նաեւ ասել է, որ Եվրոպան որեւէ գործողություն չի ձեռնարկել Փարիզյան համաձայնագրից (համաձայնագիր կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ Շրջանակային կոնվենցիայի շրջանակում) Վաշինգտոնի միակողմանի դուրս գալուն ի պատասխան, դրա համար Իրանն այլեւս չի կարող հենվել Եվրոպայի խոստումների վրա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նեթանյահուն Մակրոնին կոչ է արել միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին
Վարչապետ Նեթանյահուն եւ նախագահ Մակրոնը ջերմ եւ բարեկամական հանդիպում են անցկացրել նախաճաշի շուրջ․․․
Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները․ Ռոհանի
Նա նաեւ դիմել է եվրոպական եռյակին (Գերմանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա) եւ հայտարարել է, որ նրանք պատասխանատվություն կկրեն միջուկային համաձայնագրի խախտման հետեւանքների համար․․․
Զարիֆը Եվրոպային խորհուրդ է տվել անկախ գործել, այլ ոչ թե տրվել ԱՄՆ-ի սպառնալիքներին
«Սեփական ազնվությունը վաճառելուց եւ ցանկացած օրինական հիմք կորցնելուց հետո ԱՄՆ-ը սպառնում է նոր մաքսատուրքերով...
Զարիֆը կրկնել է Ռոհանիի նախազգուշացումը՝ հայտարարելով ՄԶՉՊ-ից հնարավոր դուրսբերման մասին
Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրսբերման մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերջին հայտարարությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նախազգուշացման կրկնությունն էր...
ԱՄՆ դեսպանն Իրանի հայտարարությունը ՄԶՉՊ-ից դուրս գալու հնարավորության մասին «շատ բացասական» ազդանշան» է անվանել
Իրանը պետք է դադարեցնի կործանարար վարքագիծը...
Մոսկվան Իրանին նախազգուշացնում է ՄԶՉՊ-ից դուրս գալու հապճեպ քայլերից խուսափել
Իրանին կոչ է անում հետեւել ԱԷՄԳ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորություններին…
Ֆոտոռեպորտաժներ