News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Այս օրինագծով նախատեսվում է երեք տարով հետաձգել ԱԱՀ վճարումը ավտոմեքենա ներկրողների համար մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը։ Այս մասին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունվարի 15-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարում ոլորտը բուռն աճ է գրանցել։ «Դա հանգեցրել է խառը՝ անվադողերի, յուղերի, պահեստամասերի շուկաների զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Բաղդասարյանը։ Նա նաեւ հիշեցրել է, որ ԵՏՄ երկրների քաղաքացիների կողմից մեքենաներ գնելը անուղղակիորեն ազդել է հանրային սննդի եւ հյուրանոցային բիզնեսի զարգացման վրա, եւ մեքենաների վաճառքի ու վերավաճառքի արդյունքում ի հայտ են եկել խոշոր հարկատուներ։ «Ներկրվող մեքենաները կարելի է պայմանականորեն բաժանել 3 խմբի՝ նոր, միջին տարիքի (մինչեւ 10 տարեկան) եւ հին (ավելի քան 10 տարեկան)։ Այս օրինագծով առաջարկում ենք հնարավորություն տալ շարունակել այն մարդկանց աշխատանքը, ովքեր զբաղվում են երկրորդ կարգի ներմուծմամբ»,- պարզաբանել է պատգամավորը։

Կառավարության ներկայացուցիչը՝ Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն իր հերթին դեմ արտահայտվեց այս նախաձեռնությանը՝ բացատրելով, որ աշխարհի այլ երկրներում տարբեր տոկոսադրույքներ են գործում միայն առաջնային նշանակության ապրանքների՝ հացի, դեղերի, աղի եւ այլնի համար։ «Բացի այդ, դրանից պետք է շահի սպառողը, իսկ այս դեպքում շահում է ներկրողը»,- ընդգծեց Պողոսյանը՝ ավելացնելով, որ այդ դեպքում կխախտվեն Հայաստանի պարտավորությունները միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ կնվազեն հարկային մուտքերը։

Խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանն իր հերթին հիշեցրեց, որ ավտոմեքենաները Հայաստանում հիմնականում գնել են ղազախստանցիները։ «Հիմա դուք առաջարկում եք վաստակել  արտոնությունների տրամադրման հաշվին։ Այսինքն՝ ԵՏՄ անդամներին պետք է ասենք՝ «փակեք ձեր աչքերը» եւ մեզ վաստակելու հնարավորություն տվեք, իսկ դուք եկեք ու վերցրեք հայկական համարներով մեքենա՞ն»,- դժգոհել է Թունյանը՝ նման գործողություններն անվանելով անբարեխիղճ մոտեցում գործընկերների հանդեպ։

Բավական երկարատեւ քննարկումներից հետո խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց այս օրինագծին։

Հիշեցնենք, որ 2020 թվականից Հայաստանում ուժի մեջ է մտել ԵՏՄ կանոնակարգը, որն արդեն 5 տարի գործում է միության մյուս երկրներում։ Դրա արդյունքում մաքսատուրքերը երրորդ երկրներից ներկրվող մեքենաների համար էապես բարձրացել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանի ՆԳՆ-ը բացահայտել է Հայաստանից Ղազախստան ավտոմեքենաների ներկրման սխեման
Նա հավելել է, որ իրավապահ մարմիններ են դիմում ղազախստանցիները հայտարարություններով, որ Հայաստանում ավտոմեքենա գնելիս ներգրավվել են խարդախ սխեմաներում...
Կանադայի դատարանը Volkswagen-ին գրեթե 150 մլն դոլարով տուգանել է դիզելային սկանդալի վերաբերյալ գործով
Որպես տուգանք վճարված միջոցները կհատկացվեն բնապահպանության հետ կապված ազգային եւ նահանգային նախագծերի աջակցությանը…
Toyota-ն հետ է կանչում ամբողջ աշխարհից 3,4 մլն մեքենա
Ճապոնական Toyota Motor Corp կորպորացիան հայտարարել է, որ հետ է կանչում ամբողջ աշխարհից 3,4 մլն մեքենա էլեկտրոնային խափանման պատճառով,...
Corvette-ի այս տարվա նոր մոդելը, որը հոսքագծից նոր է թողարկվել, աճուրդում վաճառվել է 3 մլն դոլարով
Աճուրդից ստացված ամբողջ եկամուտը տրամադրվել է բարեգործությանը…
Tesla-ի քրոսովերները տիեզերագնացներին կհասցնեն դեպի հրթիռներ
NASA-ի տիեզերագնացները մոտակա ամիսներին առաջին թռիչքը կկատարեն SpaceX հրթիռով...
Թրամփը մտադիր է լրջորեն դիտարկել եվրոպական ավտոմեքենաների ներկրման տուրքերի սահմանման հարցը
Նրա խոսքերով՝ ինքը հուսով է Եվրոպայի հետ համաձայնության հասնել․․․