News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Վարչապետի մոտ այսօր կայացած քննարկմանը կառավարության մեր գործընկերներին ներկայացրեցինք անապահովության գնահատման եւ սոցիալական աջակցության նոր մոտեցումը, որն առաջարկում ենք կիրառել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նաեւ նշել է.

«- Այն ենթադրում է, որ սոցիալական կարիքի գնահատումը եւ աջակցությունը հիմնված կլինի ոչ թե քաղաքացու սպառման, այլ եկամտի չափի վրա, այլ կերպ ասած՝ իր առջեւ խնդիր է դնում ապահովել երաշխավորված նվազագույն եկամուտը (Guaranteed Minimum Income)։

-  Համակարգը միանշանակ պետք է հաշվի առնի աշխատունակության գործոնը եւ խրախուսի զբաղվածությունը, միեւնույն ժամանակ ավելի հասցեական դարձնելով ամենախոցելի խմբերին տրամադրվող աջակցությունը։

Նոր մոտեցումը հաշվի է առնելու նաեւ ժողովրդագրական ներուժը, երեխայակենտրոն աջակցությունն ավելի զգալի դարձնելու նպատակով։ Համակարգի ներդրումը ենթադրում է ավելի օբյեկտիվ գնահատման մեթոդ, որը հիմնված կլինի փաստագրված տեղեկությունների հավաքագրման վրա, այդ թվում ինքնաշխատ եղանակով։

Շուտով կսկսենք քննարկումները տարբեր շահագրգիռների հետ։

Այս փուլում ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ տեղակալներ Ժաննա Անդրեասյանին եւ Արման Ուդումյանին, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանին, Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանին եւ աշխատանքային խմբի մյուս անդամներին կատարած աշխատանքի համար։

Սոցիալական բարեփոխումներն անխուսափելի են, եւ մենք դա միասին կիրականացնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Վարձու աշխատող ուսանողների ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկով
Ոգեւորեցնող փոփոխություն՝ «պիլոտային» ռեժիմով...
Աճեմօղլուն կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել մրցակիցներին հետապնդելու միջոցի. «Այդ վտանգը ՀՀ-ում կա»
Հայաստանը թավշյա հեղափոխությունից եւ նոր խորհրդարանի ձեւավորումից հետո ցուցադրել է խոստումնալից առաջընթաց հակակոռուպցիոն բարեփոխումների ասպարեզում...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 5.5 տոկոս
Պայմանավորված արտաքին հատվածում տնտեսական անորոշությունների նվազմամբ եւ առանձին հումքային եւ պարենային ապրանքների առաջարկի գործոններով, միջազգային շուկաներում արձանագրվել է գների որոշակի աճ...
«Որքան գիտեմ՝ Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանն իրար հետ են գնացել աճուրդի տեղը». Խաչատուր Սուքիասյան
Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում ինչ-որ անհասկանալի մարդկանց անհասկանալի արտահայտությունները...
Երրորդ եռամսյակի համեմատ անշարժ գույքի գործարքների թիվը 2019-ի վերջին եռամսյակում աճել է 15.5 %-ով
Երեւան քաղաքում 2019 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Ֆոտոռեպորտաժներ