News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսում ենք վերածնել տիեզերական հետազոտությունների ավանդույթները, որ կորցրել ենք խորհրդային ժամանակներից։ Այս մասին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Տիեզերական գործունեության մասին» եւ հարակից օրենքների մասին օրինագծերի քննարկման ժամանակ, հունվարի 15-ին ասաց Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ այս օրենսդրական փաթեթով, մասնավորապես, նախատեսված է մինչեւ 2030 թվականը հարկային արտոնություններ տրամադրել այն ընկերություններին, որոնք ցանկացել են զբաղվել տիեզերական գործունեությամբ Հայաստանի տարածքում։ «Բացի այդ, գործունեության այս տեսակով զբաղվելու համար նախատեսվում է կիրառել ընկերությունների արտոնագրման գործընթաց, ինչի համար վերջինները պետք է վճարեն տարեկան պետական տուրք 10 մլն դրամի չափով»,- պարզաբանել է Արշակյանը։

Նախարարը նշել է, որ ներկայում վարվում են բանակցություններ մի քանի ընկերությունների հետ հանրապետությունում արբանյակների արտադրման, դրանց ատեստավորման համար։ Փաստաթղթում ներկայացված են նաեւ պահանջները վթարների դեպքում։

Բացի այդ, նա ընդգծել է, որ ոլորտում զբաղված ընկերությունների գործունեությունը պետք է ապահովագրվի  բոլոր տեսակի ռիսկերից։ «Տիեզերական օբյեկտների շահագործման հանձնումը մեկ օբյեկտից մյուսին պետք է համաձայնեցվի»,- ասել է նախարարը։

Արշակյանն ընդգծել է, որ տիեզերական հետազոտությունների ոլորտն աշխարհում զարգանում է ակտիվ տեմպերով, իսկ տարեկան շրջանառությունը գերազանցում է 250 մլրդ դոլարը։ Պաշտոնյան առանձնակի ուշադրություն է հատկացրել փոքր տիեզերական օբյեկտների անհրաժեշտությանը, որոնք կարող են տեղակայվել ոչ մեծ բարձրություններում, ինչն անհրաժեշտ է տարբեր ոլորտների ուսումնասիրման համար, ինչպիսին են գյուղատնտեսությունը, երկրաբանությունը, պաշտպանական ճյուղը, կապը, հետախուզությունը եւ այլն։

«Տիեզերական գործունեությունը Հայաստանում կարգավորվել է միջազգային նորմերի հիման վրա։ Բայց հիմա առաջ է եկել հարցի լուծման անհրաժեշտություն օրենսդրական մակարդակով։ Ոլորտի զարգացումն ինքնըստինքյան հանգեցնում է նաեւ այլ հարակից ճյուղերի աճին։ Փաթեթի նպատակն է տեխնոլոգիաների, գիտության եւ կրթության զարգացումը, ինչպես նաեւ պետական անվտանգության ամրապնդումը եւ միջազգային համագործակցության զարգացումը»,- հավաստիացրել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ խորհրդային ժամանակներում Հայաստանում ոլորտն ակտիվ զարգանում էր, ինչի մասին վկայում են տիեզերական հետազոտությունների թանգարանի նմուշները, որը գտնվում է Երեւանում կառուցվող Ինժեներական թաղամասի մոտ։

Բավական երկարատեւ քննարկումներից հետո պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական փաթեթին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ