News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մարդինի ասորական եկեղեցու հոգեւորական Սեֆեր Բիլեչենը 5 օր կալանքի տակ մնալուց հետո ազատ է արձակվել։

Թուրքական Artigercek կայքի փոխանցմամբ՝ ասորի հոգեւորական Սեֆեր Բիլեչենը ազատ արձակվելուց հետո ասել է, որ դատարանում իր կալանման պատճառ է դարձել իր խոստովանությունը, որ ինքն իրոք օգնել է քուրդ զինյալներին։ «Քանի որ հոգեւարական եմ, չեմ կարող սուտ խոսել։ 2018 թվականին 2 քուրդ զինյալ եկան վանք, ինձնից ուտելիք խնդրեցին։  Ես իմ հավատքի համաձայն՝ նրանց ճաշ եմ տվել, ոչ թե օգնել եմ որպես քուրդ զինյալ։ Ես, որպես հոգեւորական, բարոյական իրավունք էլ չունեմ նրանց մասին հայտնեմ ոստիկանություն։ Իսկ դատարանում էլ ասել եմ, որ այո, քուրդ զինյալներին ճաշ եմ տվել»,–ասել է ասորի քահանան։

Նշենք, որ օրեր առաջ Մարդինում ձերբակալվել եւ այնուհետ կալանավորվել էր ասորի հոգեւորականը, ում մեղադրում են քուրդ զինյալներին օգնելու մեջ։

Բողոքի մեծ ալիքի արդյունքում դատարանը ազատ է արձակել հոգեւորականին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ