News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ամերիկա-չինական առեւտրային պատերազմը կթեւակոխի նոր, ավելի հանգիստ փուլ չորեքշաբթի այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն կստորագրեն առեւտրային գործարքի մի մասը, որը կնախատեսի Չինաստանի կողմից ամերիկյան արտադրանքի գնման զգալի մեծացում, հաղորդում է Reuters-ը:

Թրամփն ու Լյուն կստորագրեն 86 էջանոց փաստաթուղթ Սպիտակ տանը արարողության ժամանակ գործնական, կառավարական եւ դիվանագիտական շրջանակներից ավելի քան 200 հյուրերի մասնակցությամբ:

Գործարքի հիմքում է Չինաստանի խոստումը 200 մլրդ դոլարի չափով ամերիկյան ապրանքների ներմուծումը մեծացնելու մասին, որպեսզի կրճատվի ՉԺՀ-ի հետ ԱՄՆ առեւտրային բալանսի պակասը, որը 2018 թվականին հասել է 420 մլրդ դոլարի:

Չինաստանը խոստացել է ԱՄՆ-ից հավելյալ ապրանքներ, այդ թվում՝ ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, գյուղտեխնիկա եւ բժշկական սարքավորումներ, գնել 80 մլրդ դոլարի չափով առաջիկա երկու տարում:

Պեկինը կմեծացնի 50 մլրդ դոլարի չափով էներգակիրների գնումները, իսկ ծառայությունները՝ 35 մլրդ դոլարի չափով, այն դեպքում, երբ գյուղատնտեսական արտադրանքի գնումները 2 տարում կմեծանան 32 մլրդ դոլարով:     

Գործարքի՝ դեկտեմբերին ձեռքբերված «առաջին փուլի» շրջանակում չեղարկվել են ԱՄՆ-ի կողմից ծրագրված տուրքերը չինական բջջային հեռախոսների, խաղալիքների եւ նոութբուքերի համար եւ կրճատվել են երկու անգամ՝ մինչեւ 7,5 տոկոս:

Սակայն ԱՄՆ արտադրողների կողմից օգտագործվող չինական ապրանքների համար 25 տոկոսանոց տուրքերն ուժի մեջ են մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ