News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Չինաստանում Եվրոպական առեւտրային պալատը անհանգստություն է հայտնել Վաշինգտոնի եւ Պեկինի սպասվող առեւտրային գործարքի հնարավոր հետեւանքներից ԵՄ-ի համար։ Մի կողմից՝ համաձայնագրի ստորագրումը, որը պետք է տեղի ունենա հունվարի 15-ին Սպիտակ տանը, լավ նշան է, բայց եվրոպացիները չեն ընդունում Միացյալ Նահանգների կազմած «գնումների ցուցակը», որի համաձայն՝ Չինաստանը պետք է գնի ամերիկյան ապրանքներ, ասել է կազմակերպության ղեկավար Յորգ Վուտկեն Պեկինում, տեղեկացնում է DW-ն։

«Մեզ, իհարկե, դուր չի գալիս այն փաստը, որ խոսքը կարգավորվող առեւտրի մասին է»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կկարգադրի Չինաստանին, թե ինչ մթերքներ եւ ինչ քանակությամբ պետք է նա գնի, ինչը այդ շուկայից կբացառի նրա մյուս մասնակիցներին։ Նա նշել է, որ Չինաստանը համաձայնել է 200 մլրդ դոլարով ավելացնել արդյունաբերական ապրանքների, գյուղտղտնապրանքների, էներգակիրների եւ սպասարկումների գնումները ԱՄՆ-ում։ Միեւնույն ժամանակ, Վուտկեն ընդգծել է, որ խոսքն արդեն լավ գների ու լավ մատակարարողների մասին չէ։

Նա հիշեցրել է, որ համաձայնագրի նախագծի մանրամասները առայժմ չեն հրապարակվում, բայց անհրաժեշտ է ստուգել, թե որքանով է փատաթուղթը համապատասխանում Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին։

Մինչդեռ, գերմանացի արտահանողները ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային կոնֆլիկտի կարգավորման համաձայնագրի առաջին մասում չեն տեսնում նշաններն այն բանի, որ առեւտրային պատերազմի հետ կապված ճգնաժամը կհարթվի։ Թեեւ գերմանական բիզնեսին շահավետ է լարվածության թուլացումը, որը սպասվում է համաձայնագրի ստորագրումից հետո, բայց այդ քայլը չի նշանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդհանուր ուղեգծի փոփոխություն, նախազգուշացնում է Գերմանիայի Մեծածախ եւ արտաքին առեւտրի դաշնային միավորման (BGA) ղեկավար Հոլգեր Բինգմանը։

«Ավելի շուտ պետք է զգուշանալ այն բանից, որ խոսքը վերաբերում է քաղաքականության ժամանակավոր փոփոխության մասին ԱՄՆ-ում գալիք նախագահական ընտրությունների ֆոնին։ Երկու երկրների պայքարը քաղաքական-տնտեսական գերիշխանության համար կուղեկցի մեզ դեռ երկար տարիներ»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ