News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ինձ ազատելու համար լուծարել են «Էջմիածին» ՋՕ ընկերության կանոնակարգող խորհուրդը։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Էջմիածին» ՋՕ ընկերության տնօրեն Սամվել Համբարձումյանը։

«Լիազոր մարմինը թող աուդիտ ստուգումներ անի «Էջմիածին» ՋՕ ընկերությունում, հայտնաբերի չարաշահումներ, ֆինանսական խախտումներ, դրա հիման վրա դիմում է վարչական խորհրդին, ժամանակ է տալիս, որ կան այս թերություններ, վերացրեք, դրանից հետո եթե վարչական խորհուրդն իր ժամանակին այդ ամենը չի անում, ինքն իրավունք ունի լուծարելու, բայց իմ աշխատելու ընթացքում որևէ դեպք չի եղել, որ հանձնարարեն ստուգումներ կատարվի։ Ես գիտեմ որ նախորդ տարվա չարաշահումների հետ են կապված, բայց վարչությունը նոր էր ձևավորել։ ՊՎԾ ստուգումներ են եղել իմ պաշտոնավարումից առաջ։ Եթե ստուգում է արվել, իմ մեղքը կամ այս մարդկանց մեղքը որն է։ Որևէ չարաշահում չկա, եթե լինի, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»,-նշեց նա։

Ազատված տնօրենը ասաց, որ իրեն քաղաքական որոշման հիման վրա են ազատում․ «Կա քաղաքական որոշում և պետք է աշխատի իրենք քաղաքական թիմից մարդ։ Արդեն 5 ամիս պարոն Գուլյանը պնդում է, որ ես պետք է հեռանամ, որ իրենց մարդն աշխատի։ Աշխատում եմ մոտ 10 ամիս»։

Նրա խոսքով՝ իշխանությունների թեկնածուն Գոռ Արշակյանն է՝ «Արմավիր» ՋՕ ՓԲԸ փոխտնօրենը, որը Ջրային կոմիտեի փոխնախագահ Հովհաննես Գուլյանի ընկերն է։

Տպել
Ամենաշատ