News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Հունվարի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Ողջաբերդ գյուղի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն կատարեցին 33-ամյա տղամարդու տանը։

Հայտնաբերվեցին տարբեր տրամաչափի հազարից ավելի փամփուշտ, ինքնաձիգի կրակված պարկուճներ, ինքնաձիգի պահեստատուփեր, գործարանային համարներով «ՌՊԳ» տիպի նռնականետներ, գործարանային համարով «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան՝ նախատեսված 12 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար եւ այլն։ Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել եւ ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է գաղտնի տեղեկություններ ստանալու փորձ կատարած ճապոնացու ձերբակալության մասին
Ձերբակալվածը Ռուսաստան էր եկել լրագրողական վիզայով…
Ինքն իր վրա կրակած զինծառայողը տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է
Փոխնախարարի խոսքով` վիրավորված մյուս զինծառայողի վիճակը լավ է…
Էջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
Մեր թիվ մեկ խնդիրն առանց զոհի այդ մարդուն տվյալ տարածքից դուրս բերելն էր. Արման Սարգսյան
Եթե գտնվել եմ այդտեղ, չէի կարող թողնել, որ մեկ ուրիշը խոսեր...
Ոստիկանությունը բացահայտել է դիվանագիտական ներկայացուցչությանը պատկանող «Մերսեդեսի» հայելիների գողությունը
Տուժողից հաղորդում ընդունելուն պես, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել կասկածվողի գտնվելու վայրը...
Աֆղանստանում օդանավ է կործանվել, որում, հնարավոր է, ավելի քան 100 մարդ է եղել
Օդանավն ընկել է «Թալիբան» շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքում…