News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այսօր՝ հունվարի 15-ին հրավիրված փակ նիստում քննարկվում էին գալիք նստաշրջանին առնչվող հարցեր, հանձնաժողովների և առհասարակ խմբակցության ծրագրերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Անուշ Բեղլոյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում լույս տեսած հոդվածի վերաբերյալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետի ավագ դստեր Մարիամ Փաշինյանի հեռակա բանավեճի մասով, նա պատասխանեց․  «Ես կարծում եմ՝ մեր երկրում խոսքի ազատությունը շատ բարձր մակարդակի վրա է, ցանկացած անձ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու և ցանկացած լրատվամիջոց իրեն հասանելի տեղեկության հիման վրա իրավունք ունի գրել հոդվածներ և հետևություններ անել, որևէ արտառոց բան տեղի չի ունենում, նորմալ երկխոսություն է, նորմալ իրավիճակ։ Կարծում եմ՝ այդ բովանդակությունը պետք է գնահատել այնպես, ինչպես այն կա, վարչապետի դուստրը ՀՀ քաղաքացի է և իրավունք ունի խոսել և հայտնել իր կարծիքը, ես այդ ցավագին արձագանքը չեմ հասկանում որոշ շրջանակների կողմից։ Կարծում եմ՝ արհեստականորեն ուռճացված թեմա է, պետք է այդ տեղեկությունը և մարդու կարծիքը հարգել, հաշվի առնել և աշխատել մնալ քաղաքակրթության և քաղաքավարության շրջանակներում»։

Հարցին՝ իր համար սպառի՞չ էր ՀԺ-ի հոդվածը, թե կսպասի հավաստի տեղեկությունների, Բեղլոյանն արձագանքեց․  «Ես կարծում եմ, որ «Հայկական ժամանակ» թեթրը շատ հեղինակավոր թերթ է, շատ վաղուց եմ հետևում իրենց գործունեությանը և գիտեմ, որ ՀԺ-ն չի հրապարակում հոդվածներ, որոնց վերաբերյալ չունի փաստեր, տվյալներ»։

Վանեցյանի հայտարարությունները անվտանգության հետ կապված խնդիրների մասին հարցին պատգամավորն արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ մենք պետք է նայենք ապագային և պաշտոնայների վերաբերյալ շատ չմտածենք՝ իրենք ինչ են ասում։ Պարզ է, որ մենք ունենք անելիք և մեր պետությունը պետք է զարգացնենք, արհեստական օրակարգ  պետք չի բերել, քանի որ դրանք շեղում են մեզ դեպի առաջ գնալու ուղղություններից»։

Հարցին՝ գուցե Վանեցյանը զգուշացնում է, պատգամավորն ասաց․ «ՀՀ ցանկացած քաղաքի իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, եթե այդ կարծիքը հիմնավոր է, կլսվի, իսկ եթե ուղղակի կարծիք է, ինքն ազատ է արտահայտել և ավելին, քան կարծիք ես չեմ կարող ընդունել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ