News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունվարի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը:

Փոխվարչապետի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են 2019 թվականին կայացած հանձնաժողովի 8 նիստերի ընթացքում հաստատված ծրագրերի իրականացման առաջընթացը եւ նախանշվել են առաջիկա անելիքները:

Անցյալ տարի համայնքների կողմից ներկայացված թվով 518 ծրագրային հայտերից հաստատվել են 483-ը՝ 23,76 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Ընդ որում, հաստատված ծրագրերի մասով ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 12,95 մլրդ դրամ:

Մի շարք ծրագրեր 2019 թվականին չեն ավարտվել, եւ Հանձնաժողովի որոշմամբ արդեն իսկ հաստատված ծրագրերը կշարունակվեն իրականացվել ընթացիկ տարում:

Քննարկվել են նաեւ համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության բարելավման հարցեր: Փոխվարչապետը շեշտել է, որ սուբվենցիոն ծրագրերի միջոցով անհրաժեշտ է նաեւ խթանող մեխանիզմներ ստեղծել համայնքներում, որպեսզի նոր ենթակառուցվածքներ ձեւավորելիս կիրառվեն արդյունավետ եւ արդիական լուծումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ