News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱԱԾ-ն բացահայտել է շորթման հերթական դեպք:

Այս առնչությամբ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ ասվում է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու եւ պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին եւ որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքացիներից մեկը հեռախոսազանգերով եւ տեղանշած վայրերում թողնված նամակներով ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային զինվորական կոմիսարից՝ զորակոչային տարիքի հասած 3 երիտասարդներին ժամկետային զինվորական ծառայությունից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ իբր ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով, 2019 թ. հոկտեմբերին շորթմամբ պահանջել է 2 հաշվեհամարների փոխանցել առանձնապես խոշոր՝  30.000 ԱՄՆ դոլար չափով գումար։

Իրականացված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել լրացուցիչ տվյալներ նույն հեռախոսահամարի օգտատերից մեկ այլ ՀՀ քաղաքացուց՝ երեխաներին ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով առանձնապես խոշոր՝ 15.000 ԱՄՆ դոլարի չափով, գումար պահանջելու վերաբերյալ։

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործների ինքնությունը բացահայտվել է, անձինք պարզաբանվել են: Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը 2019 թ. նոյեմբերի 21-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ