News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Հեռացածները իրենց համար դաշտ են փնտրում, որի ժամանակ ամեն ինչ կարող է լինել։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին։

«Հեռացածները, ինձ էլ եթե վաղը հեռացնեն, ցանկացածը փնտրում է իր համար դաշտ։ Դաշտ փնտրելու ժամանակ ամեն ինչ կարող է լինել և պետք է այդ հանգամանքը հաշվի առնենք, ես այդքանը կարող եմ ասել, որովհետր այլ մանրամասներ չգիտեմ»,-նշեց նա։

Խոսելով ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին և պատասխանելով հարցին, թե ՍԴ ճգնաժամը լուծելու համար ինչ պետք է անեն իշխանությունները, եթե ՍԴ անդամները հրաժարվեն վաղ կենսաթոշակի գնալ, Իգիթյանն ասաց․

«Տարբեր մոտեցումներ կան, իմ եվրոպացի գործընկերներից մեկի փաստարկն ասեմ՝ նախկին համակարգով այս մարդիկ ընտրվում էին ՍԴ անդամ կամ նախագահ մինչև բարձր տարիքը, իսկ հիմա եթե դառնում են դատավոր 12 տարով են պաշտոնավարում, իսկ նախագահը՝ 6, մարդասիրական առումով է հարցը։

ՍԴ անդամների նախկին անդմաների հարցը մնում է օրակարգային, անկախ նրանից մի քանի հոգի կգրեն և կգնան վաղ կենսաթոշակի, թե ոչ, մենք պետք է լուծենք և կլուծենք  օրենքի շրջանակներում։ Այսօրվա ՍԴ-ի կառուցվածքը, մոդելը և աշխատաոճը չի համապատասխանում այն սահմանադրությանը, որ իրենք գրել են։ Նույն Հրայր Թովմասյանը իր ձեռքով գրել է, որ ՍԴ դատավորն ընտրվում է 12 տարով և միայն 6 տարի կարող է լինել ՍԴ նախագահ։ Այսօր խախտվել է ՍԴ դատավորների իրավունքը դառնալու ՍԴ նախագահ։ Բայց Հրայր Թովմասյանը որոշել է, որ խրամատ է պահում և մինչև 70 տարեկանը պետք է լինի նախագահ»։

Տպել
Ամենաշատ