News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2020 թվականի հունվարի 1-ից Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակիչները ներհամայնքային երթուղիներից օգտվելիս ավելի թանկ ուղեվարձ են վճարում, քան նախկինում։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանը դադարեցրել է ուղեվարձերի սուբսիդավորումը․

«2016 թվականին մրցույթ է տեղի ունեցել, որի ժամանակ սահմանվեց փոխադրման գին՝ 70 դրամ դրամ 6 համարի համար, 100 դրամ՝ 1 համարի համար, 80 դրամ՝ 8 համարի երթուղու համար։ Դրանից հետո այդ գումարը 6 համարի դեպքում 20 դրամ, 8 համարի՝ 20 դրամ, 1 համարի համար 50 դրամ սկսեց սուբսիդավորել Զանգեզուրի զարգացման հիմնադրամը։ Հեղափոխությունից հետո հիմնադրամը դադարեց ֆինանսավորել, համայնքն է ֆինանսավորել։ Պայմանագիրն ավարտվել է 2018 թվականի վերջին, համաձայնագրով երկարացրել ենք մինչև 2020 թվականի մարտի 1-ը։ 2020 թվականի հունվարի 1-ից սուբսիդավորումը դադարեցրել ենք, գործում է 2016 թվականի մրցույթով սահմանված գինը։ Հիմա հայտարարել ենք 6 համարի հետ կապված մրցույթ, որից հետո կորոշվի գինը»։

Նրա խոսքով՝ տնտեսված միջոցները կարող են ուղղվել շատ ավելի ռեալ և կարևոր խնդիրների լուծմանը․ «Մենք շատ խնդիրներ ունենք, որոնց համար ֆինանսավորում է պետք՝ բնակ․ֆոնդերի պահպանություն, ճանապարհների կառուցում, վերանորոգում, ջրագծերի կառուցում, շատ կան խնդիրներ»

Տպել
Ամենաշատ