News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 15-ին, ժամը 13:18-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ սահել մոտակա ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Մ.-ն քաղաքացիների ուժերով հոսպիտալացվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված:

Տպել
Ամենաշատ