News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջության կտրուկ վատթարացման և կյանքին սպառնացող բարդությունների լուրերի ֆոնին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ «վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Իհարկե, առողջություն պետք է մաղթել բոլորին, բայց մի քիչ տակտ ունեցեք գոնե այս պահին:

Քիչ է մնում գրեք. դահիճը առողջ է, զոհը՝ վերակենդանացման բաժանմունքում...

Առողջություն և ուժ գեներալին»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ