News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում,  Երևան քաղաքի ատամնաբուժական կլինիկա տեղափոխված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ․ Մ․-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից։

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմնված կարգի, սանհանգույցում նախապես իրականացվել է զննություն, և ջրթափ բաքի մեջից հայտնաբերվել է պոլիէթիլենային ժապավենով պարուրված փաթեթ։ Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն։ Փաթեթի զննությամբ առանձնացված հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3,52 և 3,40 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Տպել
Ամենաշատ