News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Եվրոպան պետք է պատրաստ լինի համաշխարհային քաղաքականության մեջ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու եւ իր ռազմական պոտենցիալը զարգացնելու, քանի որ ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունները շարունակելու են փոփոխվել: Այս մասին Financial Times պարբերականի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Եվրոպայի հանդեպ ԱՄՆ ուշադրությունը թուլանում է, եւ այդպես է լինելու ցանկացած նախագահի օրոք,- ասել է Մերկելը: - Ուստի Եվրոպայում բոլորս, հատկապես Գերմանիայում, պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնենք»:

Նրա խոսքով՝ սա վերաբերում է նաեւ ռազմական ոլորտին, որտեղ Եվրոպան պետք է մեծացնի իր ներուժը եւ մեծացնի պաշտպանական ծախսերը՝ դրա համար ծախսելով ՀՆԱ 2 տոկոսից ավելին, ինչը նախատեսված է ՆԱՏՕ-ի անդամների դաշինքի առաջ ունեցած պարտավորություններով: Մերկելի խոսքով՝ պաշտպանության վրա եվրոպական ծախսերի ներկայիս մակարդակը «ինքնին բավարար չէ»:

«Եթե անհրաժեշտ լինի, Եվրոպան նաեւ պետք է պատրաստ լինի միջամտել արտասահմանում հակամարտությունների կարգավորմանը: Ես նման օրինակ եմ համարում Աֆրիկան»,- ասել է Մերկելը՝ հիշեցնելով Բունդեսվերի մասնակցությունը Աֆղանստանում, Մալիում, Սենեգալում եւ Սոմալիում միջազգային առաքելություններին:

Ընդ որում՝ կանցլերը շեշտել է, որ Եվրոպայի ու ԱՄՆ համագործակցությունը կշարունակվի եւ մեծ նշանակություն կունենա «հատկապես հիմնարար հարցերի լուծման ոլորտում, որոնք վերաբերում են համաշխարհային արժեքներին ու շահերին»: Նրա խոսքով՝ համաշխարհային քաղաքականությունում Գերմանիայի եւ Եվրոպայի հաջողության գրավականն է լինելու ԵՄ միասնությունը, քանի որ «Գերմանիան չափազանց փոքր է, որպեսզի աշխարհում ինքնուրույն զգալի աշխարհաքաղաքական ազդեցություն գործի»:

Նա նաեւ հայտարարել է մեծացող տնտեսական մրցակցության ֆոնին Արեւմուտքի երկրների եւ Չինաստանի միջեւ առեւտրային կոնֆլիկտների անցանկալիության մասին, քանի որ «Չինաստանի մեկուսացումը լուծում չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ