News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնական խոշորագույն Toyota կորպորացիան 394 մլն դոլար կներդնի Joby Aviation ամերիկյան ընկերությունում, որը զբաղվում է թռչող տրանսպորտային միջոցների ստեղծմամբ եւ արտադրմամբ՝ դրանք որպես տաքսիներ օգտագործելու համար։ Այս մասին ասվում է ճապոնական կոնցեռնի տարածած հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Օդային փոխադրումները Toyota-ի երկարաժամկետ նպատակն էին։ Առայժմ մենք շարունակում ենք մեր աշխատանքն ավտոմեքենաների բիզնեսում, ներկա համաձայնագիրը թույլ կտա մեզ մեր հայացքը դեպի երկինք հառել։ Մենք մտադիր ենք ավտոփոխադրումների խնդիրը լուծել Joby-ի հետ միասին եւ զարգացնել պոտենցիալը  տրանսպորտի ոլորտի վերափոխումների համար»,- նշել է Toyota-ի նախագահ Ակիո Թոեդան։

Երկու ընկերությունները մտադիր են զարգացնել թռչող տաքսիների տեխնոլոգիաները հետագա զանգվածային արտադրության նպատակով։ Համագործակցության ավելի կոնկրետ ծրագրերի մասին կհայտարարվի ավելի ուշ։ Նշվում է, որ նրանք միասին կարող են զբաղվել թռչող տաքսիի նոր նախատիպով։

Ներկայում Joby Aviation-ը արդեն ունի S4 մոդելը վեց ռոտորներով եւ էլեկտրական շարժիչով։ Այդ փոխադրամիջոցը կարող է տեղափոխել չորս ուղեւոր մոտ 200 կիլոմետր։ Ընկերությունը զբաղվում է նաեւ նոր՝ 12 ռոտորանի տաքսի ստեղծելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ