News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանը,  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակային առաջարկներ ներկայացնելով Արցախի Հանրապետությունում սպասվող ընտրական գործընթացների մեկնարկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Հրապարակային առաջարկներ Արցախի Հանրապետությունում սպասվող ընտրական գործընթացների մեկնարկին։

Արդյոք կարո՞ղ ենք ՄԻԱՍՆԱԿԱՆ լինել ու աշխարհին ի ցույց դնել մեր հզորությունը՝ միասնականության մեջ:

Արդյոք կարո՞ղ ենք լինել ընդդիմախոսներ, ոչ հակառակորդներ:

Արդյոք կարո՞ղ ենք թիրախավորել խնդիրները, ոչ անձերին:

Արդյոք կարո՞ղ ենք մրցել ծրագրերով եւ ոչ թե միմյանց հանրայնորեն վարկաբեկելով:

Վստահ եմ, որ կարող ենք, բայց որպեսզի կարողանանք գործնականում, նման նպատակը ու այդպիսին լիելու պահանջ պետք է դնենք սկզբում ինքներս մեր առջեւ:

Իմ կողմից մի քանի առաջարկ. քննարկեք, ինքնակազմակերպվեք, իրականացրեք ու ապացուցեք, որ մենք գիտենք իրար հետ ապրել, մենք գիտենք միմյանց հոգս ու ցավ կիսել, մենք գիտենք իրար պաշտպանել, մենք գիտենք, ինչպես ՄԻԱՍՆԱԿԱՆ լինել: Որո՞նք են մեր առաջնահերթությունները՝ որպես սեփական ինքնություն ունեցող հանրույթ: Մեր հավատքը, մեր դպրոցը, մեր առողջությունն ու մեր անվտանգությունը: Ուստի, փորձենք խորհրդանշական մի քանի գործողությամբ սկսել եւ ամփոփել նախընտրական քարոզարշավը՝ ի ցույց դնելով մեր միասնականությունը այդ գործողություններում, իսկ խնդիրներին արձագանքելու մոտեցումների տարբերությունները քննարկել դրանց արանքում: Եվ այսպես.

1. Նախընտրական քարոզարշավի առաջին օրը բոլոր թեկնածուներով միասին սկսել Դադիվանքում՝ պատի ամրացման համար համատեղ աշխատանքով եւ սիմվոլիկ, հավասարաչափ նվիրատվությամբ.

Մեր միասնությունը մեր ՀԱՎԱՏՔՈՒՄ է։

Մեկ ժամ համատեղ աշխատանք հենապատի կառուցման աշխատանքներում:

Ընդամենը 4000 դրամ սիմվոլիկ նվիրատվություն՝ յուրաքանչյուր թեկնածուի կողմից:

2. Մեկ շաբաթ անց միասին այցելել որեւէ կրթական օջախ, հանդիպել աշխատակիցներին եւ սովորողներին, համատեղ օգնել վերանորոգման որեւէ աշխատանքին եւ սիմվոլիկ եւ հավասարաչափ նվիրատվություն կատարել հետագա աշխատանքների համար.

Մեր միասնությունը որակյալ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ է։

Մեկ ժամ տեւողությամբ համատեղ այցելություն որեւէ գյուղական դպրոց եւ համատեղ աշխատանք՝ կարելի է որեւէ դասասենյակ վերանորոգել կամ թեկնածուներից յուրաքանչյուրը կարող է որեւէ դաս վարել։

Ընդամենը 4000 դրամ սիմվոլիկ նվիրատվություն որեւէ կրթական հիմնադրամի:

3. Մեկ շաբաթ անց համատեղ այցելել որեւէ առողջապահական հաստատություն.

Մեր միասնությունը մեր ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ մեջ է։

Մեկ ժամ տեւողությամբ համատեղ այցելություն որեւէ մարզային առողջապահական հաստատություն, հանդիպում աշխատակիցների եւ պացիենտների հետ, նախապես հաստատության հետ համաձայնեցված որեւէ սարքավորման կամ դեղորայքի նվիրատվություն:

4. Քարոզարշավի վերջին օրը բոլոր թեկնածուները կամ կուսակցությունների ղեկավարները միասին այցելում են որեւէ զորամաս.

Մեր միասնությունը մեր ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ է։

Միասնական այց Արցախի Հանրապետության որեւէ զորամաս եւ միասնական աշխատանք որեւէ կառույցի ամրապնդման գործում կամ սպասարկում խոհանոցում։

Ընդամենը 4000 դրամ սիմվոլիկ նվիրատվություն որեւէ հիմնադրամի, որն զբաղվում է զինծառայողների խնդիրներով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ