News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում ռադիոհաճախությունները պետք է ազատականացվեն, եւ բոլոր ազատ հաճախությունները, հատկապես մարզերում, անհրաժեշտ է փոխանցել հեռարձակողներին: Այս մասին հունվարի 16-ին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նա միաժամանակ հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի մալուխային ցանցերում հեռարձակվում է մոտ 400 հեռուստաալիք, որից 339-ը՝ արտասահմանյան եւ միայն 58-ը՝ հայրենական: «Սա արդյոք ապահովո՞ւմ է մեր տեղեկատվական եւ լեզվի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ մեր ցանցի 85 տոկոսը չեն կարող զբաղեցնել ծրագրերը, որոնք օտար լեզուներով են հեռարձակվում: Հանրային պուլտիպլեքսային հեռարձակման մեջ չպետք է լինի ոչ մի արտասահմանյան հեռարձակող»,- շեշտեց Հակոբյանը՝ հիշատակելով հիմա հեռարձակվող ալիքները՝ «CNN», «Ռոսիա» եւ «Առաջին ալիք», որոնց գործունեությունը «չի կարգավորվում հայկական օրենսդրությամբ, ինչը որոշակի սպառնալիքներ է ստեղծում նաեւ ազգային անվտանգության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ