News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց « «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նա նկատեց, որ Ադրբեջանը՝ փոխառելով Օսմանյան կայսրության փորձը, շարունակում է ցեղասպանության քաղաքականությունը, եւ Հայաստանի իշխանությունները պետք է ճանաչեն այդ փաստը: «Կան սկզբունքներ, որոնցից չի կարելի հրաժարվել, օրինակ նրանից, որ Ադրբեջանը ստեղծվել է Օսմանյան կայսրության կողմից ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Սակայն մենք դեռեւս չենք տեսնում միջազգային մակարդակով Հայաստանի ակտիվ աշխատանքները»,- նշեց նա:

Ալավերդյանի խոսքով՝ արդյունքում հայրենիքից զրկվել է 500 000 հայ, նրանցից 361 000-ը ժամանել է Հայաստան, 30 000-ը՝ Ղարաբաղ, եւ ավելի քան 100 000-ը ընդհանրապես ոչ մի տեղ չի գրանցվել:

Իրավապաշտպանը հույս հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական լսումները կանցկացվեն հենց այդ համատեքստում՝ բազմաթիվ փաստերի եւ փաստաթղթերի ներգրավմամբ: «Բացի այդ, կարեւոր է աշխատել ցեղասպանության զոհերի ժառանգներին պետական աջակցություն տրամադրելու ուղղությամբ: Ցավալի է, որ այսօր նրանք նույնիսկ ներգրավված չեն բուժհաստատությունների պետպատվերի ցուցակներում: Փախստականներին աջակցելու խնդրանքները երբեք անպատասխան չեն մնացել ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունների օրոք, սակայն այդ ամենն արվել է մարդկային հարաբերությունների մակարդակով, իսկ ինստիտուցիոնալ մոտեցումը մինչ այժմ բացակայում է»,- եզրափակեց Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդերը, որոնց ժամանակ, պաշտոնական տվյալներով, զոհվեցին 27 եւ վիրավորվեցին հարյուրավոր հայեր: Մի քանի օրվա ընթացքում 18 000 հայ լքեց քաղաքը: 2 տարի անց՝ 1990 թվականի հունվարի 13-19-ին, հայերի զանգվածային ջարդեր տեղի ունեցան արդեն Բաքվում: Զոհվեցին մոտ 100 հայեր, ավելի քան 200 000-ը արտաքսվեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ