News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօրվա դրությամբ մարզային հեռուստաընկերությունները կանգնած են ֆինանսական եւ տեխնիկական կայացման խնդրի առջեւ։ Այս մասին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հունվարի 16-ին ասաց խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ենթահանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Թեւոսյանը։

Նրա խոստովանմամբ՝ մարզային մուլտիպլեքսների ստեղծումը խնդրահարույց է եւ կարող է բարձրացնել քաղաքական «ախորժակները»։ «Այս առնչությամբ առաջարկվում է ուշադրություն դարձնել միջմարզային մուլտիպլեքսների ձեւավորման հնարավորությանը։ Ինչ վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսների ստեղծման հնարավորությանը հանրապետական ծածկմամբ, ապա այդ հարցը, բարդության պատճառով, կարող է քննարկվել միայն ապագայում»,- խոստովանել է Թեւոսյանը։

Միեւնույն ժամանակ, նշել է պատգամավորը, առաջարկություններն ավելի հանգամանալից կներկայացնեն միայն այն ժամանակ, երբ վերջնականապես պատրաստ լինի օրենսդրական փոփոխությունների փաթեթը։

Նշենք, որ հանրային քննարկումների փուլում է օրինագիծը, որի համաձայն՝ անվճար մուլտիպլեքսի բոլոր հինգ հաճախականությունները պատկանելու են Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ