News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի կառավարությունը ողջունել է Վաշինգտոնի հետ առեւտրային գործարքի «առաջին փուլը» եւ հայտարարել, որ երկու կողմերը պետք է լուծեն «հիմնական խնդիրները», տեղեկացնում է AP-ը։

Առեւտրային համաձայնագրի «առաջին փուլը» վկայում է այն մասին, որ Պեկինը եւ Վաշինգտոնը «կարող են գտնել համապատասխան հարցերի հարմար եւ արդյունավետ լուծումներ երկխոսության միջոցով, ասել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեն Շուանը։

«Չափազանց կարեւոր է, որպեսզի երկու կողմերը աշխատեն միասին, հավատարիմ մնան հավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքներին, խստորեն հետեւեն համաձայնագրին, քննարկեն միմյանց հիմնական խնդիրներն ու ջանադրաբար աշխատեն համաձայնագրի իրականացման ուղղությամբ»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ Պեկինը ցանկանում է, որպեսզի Միացյալ Նահանգներ ուղարկվող չինական արտահանման մեծ մասի վրա մինչ այդ դրված սակագները վերացվեն, ինչը չի հաջողվել նախօրեին ստորագրված գործարքի շրջանակում։ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ որոշ պատժամիջոցներ պետք է մնան ուժի մեջ անգամ վերջնական համաձայնագրից հետո։

Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է այցելել Պեկին, որպեսզի սկսի բանակցությունների երկրորդ փուլը, բայց տնտեսագետները կարծում են, որ մնացած հարցերն այնքան բարդ են, որ համաձայնագիրը հազիվ թե ձեռք բերվի մինչեւ նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ