News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության թեկնածուի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այս պահին դեռ պատասխան չունեմ։ Թեկնածուի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունենք»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ օրենքում մեկամսյա ժամկետ է նշված և փաստորեն այդ ժամկետը խախտվում է, Մակունցն ասաց․ «Օրենքում կա մեկամսյա ժամկետ, հետո այն հնարավորություն է տալիս երակարացնելու։ Անում ենք առավելագույնը, որպեսզի ունենանք թեկնածու շուտով»։

Հարցին՝ թեկնածուներ չկա՞ն, թե՞ այլ է խնդիրը, Մակունցը պատասխանեց․ «Չափանիշներ կան թեկնածուների հետ կապված թե՛ մասնագիտական, թե՛ փորձառության առումով, բայց նաև այլ հարցեր կան, որոնք անպայման պետք է հաշվի առնենք, որպեսզի թեկնածուն, որին առաջադրում ենք մենք, որևէ կերպ որևէ քաղաքացու մոտ իր առաքելության առումով կասկած չառաջացնի։ Դժվար է այդ առումով»։

Նա նաև ասաց, որ քննարկումներ թեկնածուների մասով եղել է․

«Անուններ քննարկվել են, մի մասը չենք դիտարկում այլևս, այս պահին կան անուններ, որոնք քննարկում ենք։ Խմբակցությունում դեռ չի քննարկվել, խմբակցությունից առաջադրումներ, թեկնածուների առաջարկներ եղել են, փոքր խմբով ենք քննարկում թեկնածուների հարցը»։

Ժամկետների մասով Մակունցն ասաց, որ չի կարող տեղեկություն տրամադրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ