News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսպանիայի ազգային դատական պալատը կայացրել է 2012-2015 թվականներին Մադրիդում եւ Գվադալահարում բնակարանային գողություններով զբաղվող խմբավորման 27 անդամների դեմ դատավճիռը, հաղորդում է DW-ը՝ հղում անելով iustel.com-ին: Հանցագործները, հիմնականում Վրաստանի քաղաքացիներ, գողոնն ուղարկել են Ռուսաստան եւ այլ երկրներ: Նրանք դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման: Խմբավորման 3 պարագլխի կարտաքսեն երկրից:

Խմբավորման մշտական կազմում են եղել մի քանի տասնյակ անձինք, որոնք բնակվում են Իսպանիայում: Սակայն գողություններով են զբաղվել հիմնական երիտասարդները, որոնք բնակվել երկրում տուրիստական վիզայոց: Նրանց ապահովել են բնակարանով, գումարով եւ դռները կոտրելու գործիքներով:

Ազգային դատական պալատի տվյալներով՝ գողերը պարտավոր են եղել գողոնը հանձնել խմբավորման պարագլուխներին: Գողացված ոսկերչական իրերը վերածել են ոսկու ձուլակտորների եւ ուղարկել են Ռուսաստան, Վրաստան եւ Իտալիա: Ինչ վերաբերում է գողացված փողերին, ապա դրանք եւս ուղարկվել են Ռուսաստան միջազգային ընկերությունների միջոցով: Իսպանիայի դատարանը կարծում է, որ նման կերպ հանցախումբը 2015 թվականին Իսպանիայից դուրս է բերել գրեթե 650 000 եվրո:

27 դատապարտյալներից 3-ն անհապաղ պետք է լքի Իսպանիան առանց երկիր վերադառնալու իրավունքի: Խոսքը խմբավորման պարագլուխ «օրենքով գող» Զվիադ Դարսաձեի եւ նրա երկու օգնականների մասին է: Ի տարբերություն մյուս դատապարտյալների՝ նրանք 2015 թվականից գտնվել են նախնական բանտարկության մեջ, եւ կարող էին վերսկսել հանցավոր գործունեությունը:

Դարսաձեն արդեն դատապարտված է եղել Իսպանիայում: 2005 թվականին նա եղել է փողերի լվացման եւ այլ հանցանքների համար ձերբակալված ռուս-վրացական մաֆիայի 30 հեղինակությունների թվում: Դարսաձեն այդ ժամանակ 7 տարվա ազատազրկման է դատապարտվել, ինչպես եւ իր հանցակից Զախարի Կալաշովը հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ: Վերջինս Ռուսաստանի եւ Վրաստանի հանցավոր աշխարհի հեղինակություններից մեկն է համարվում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ