News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդիպում է ունեցել աղբ վերամշակող ընկերությունների և աղբահանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել են նաև շահագրգիռ պետական կառույցների աշխատակիցներ։

Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման նպատակն է հավաքագրել աղբի վերամշակմանն առնչվող հիմնական խնդիրները և քննարկել դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները։

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպման մասնակիցներին առաջարկել է մանրամասն ներկայացնել ոլորտի և կոնկրետ իրենց աշխատանքում առաջացող խնդիրները, նաև խնդրել է նշել, թե ի՞նչ կարգավորումներ են անհրաժեշտ կառավարության կողմից՝ արդյունավետ կազմակերպելու հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքագրումը, տեսակավորումը և վերամշակումը։

Բազմաթիվ խնդիրների շարքում հանդիպման մասնակիցները նշել են ոլորտի օրենսդրական կարգավորումների, միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման, բնակչության շրջանում աղբահանության մշակույթի, հանրապետության ողջ տարածքում ենթակառուցվածքների ձևավորման, աղբ վերամշակող ընկերությունների գործունեության խթանման անհրաժեշտությունը։ Հանդիպման մասնակիցները հատուկ շեշտել են, որ համակարգային լուծումներ են անհրաժեշտ ոլորտի խնդիրների ամբողջ շղթայի համար։

Շնորհակալություն հայտնելով խնդիրների շահագրգիռ ներկայացման և մտքերի փոխանակման համար, Ավագ Ավանեսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ներկայացված խնդիրները կխմբավորվեն, կձևակերպվեն հիմնական թեմաները, որոնց մասով առաջիկայում կկազմակերպվեն առանձին քննարկումներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ