News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 3-ին։ Հաջորդ դատական նիստին գործով առկա ապացույցների հետազոտումն է շարունակվելու։ Մյուս նիստին հրավիրվելու են գործով վկաները եւ հարցաքննվելու են։

Նշենք, որ դատական նիստին ներկա էին նաեւ կանայք, որոնք պնդում են, որ իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական նիստի ընդմիջման ժամանակ նրանցից Հայկուհի Խաչատրյանը մոտեցել էր Ռազմիկ Աբրահամյանին՝ մաղթել առողջություն, եւ հարցրել, թե որտե՞ղ է իր երեխան, ինչին ի պատասխան Ռազմիկ Աբրահամյանը հիշեցրել էր, որ էխո հետազոտությունը ցույց էր տվել, որ նրա պտուղը մահացած է։

Մինչեւ դատական նիստի սկսվելը դատարանի բակում հավաքվել էին կանայք, որոնք  պնդում են, որ իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից, եւ պահանջում էին կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Եթե մենք ստեղից դուրս գանք օրինական..․ հրապարակվեցին Ռազմիկ Աբրահամյանի եւ Արսեն Դավթյանի հեռախոսազրույցները

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ