News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի եւ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստի ավարտից հետո ցուցարար կանայք, որոնք պնդում են, թե իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից, մոտեցան Աբրահամյանին, սկսեցին հարցնել, թե որտե՞ղ են իրենց երեխաները։

Աբրահամյանը պաշտպանի եւ հարազատների օգնությամբ դժվարությամբ դուրս եկավ դատարանից։

Աբրահամյանը կանանցից Հայկուհի Խաչատրյանին մաղթեց առողջություն. «Ձեզ հովանավորողներին Աստված կպատժի»։

Հայկուհի Խաչատրյանն էլ Աբրահամյանին ասաց, որ նա է իրեն գումար առաջարկել. «Դուք եք ինձ 1 միլիոն տվել ու հովանավորել, որը ես չեմ վերցրել»։

Ռազմիկ Աբրահամյանն էլ ասաց, որ ինքը չի խոսել Հայկուհի Խաչատրյանի հետ։

Աբրահամյանի հարազատներից մեկն էլ ասաց, որ այդ ամենը զրպարտանք է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ