News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

5 երկրների կառավարություններ, որոնց քաղաքացիները զոհվել են Թեհրանում տեղի ունեցած ավիաաղետի ժամանակ, Իրանից «լիարժեք պատասխանատվություն» եւ փոխհատուցում են պահանջում, հաղորդում է AP-ը: Այս մասին հայտարարել են Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Աֆղանստանի, Շվեդիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները:

Հունվարի 8-ի առավոտյան Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռը պայթել է թռիչքից մի քանի րոպե անց: Բոլոր 177 ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: 3 օր անց Իրանը խոստովանել է, որ ինքնաթիռը հրթիռով սխալմամբ խոցել է:

Ավիաաղետի զոհ են դարձել 57 կանադացիներ, 11 ուկրաինացիներ, 17 շվեդացիներ, 4 աֆղանացիներ եւ 4 բրիտանացիներ, ինչպես նաեւ իրանցիներ:

«Մեր նպատակն է հասնել արդարության»,- ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանյը: Նրա խոսքով՝ Իրանը պատասխանատվություն է ստանձնել, սակայն միայն լիարժեք հետաքննությունը կբացահայտի պատճառներն ու մեղավորներին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «համակողմանի, թափանցիկ եւ անկախ» հետաքննության կոչ է արել:

Կանադան պահանջել է հետաքննությանը մասնակցելու պաշտոնական կարգավիճակ է պահանջել: Կանդայի տրանսպորտի նախարար Մարկ Գարնոն երեկ հայտարարել է, որ կանադացի երկու քննիչներ Իրանում են, սակայն նա ցանկանում է, որպեսզի հետաքննությանը մասնակցությունը պաշտոնապես ձեւակերպվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ