News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ ավարտվեց։ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետարանից հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Քաղաքապետարանի մոտ հավաքվել էին նաև քաղաքացիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների մասին հայտնել վարչապետին, սակայն վարչապետը ներողություն խնդրեց նրանցից՝ նեշոլով, որ շտապում է։

Լրագրողների  հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ ընդհանուր աշխատանքային հանդիպում էր․ «Կհիշեք՝ ևս մեկ հանդիպում կայացել էր անցած տարի։ Մենք նաև արձանագրեցինք, որ այս հանդիպումները կարող են ավելի հաճախ լինել, որովհետև շատ հարցեր հավաքված լինում են նաև ավագանու մեր անդամների մոտ կապված տարբեր գերատեսչությունների հետ, տարբեր պրոցեսների հետ, և շատ կարևոր է այս հանդիպումը սինխրոնացնելու համար ՏԻՄ-ի և կառավարության աշխատանքները»։

Հարցին, թե որ խնդիրներով էր վարչապետը մտահոգված, Մարությանն ասաց․

«Մենք ավելի շատ քննարկում էինք ոչ թե խնդիրները, այդ խնդիրների լուծման ճանապարհները, այլ արձանագրում էինք՝ ինչ խնդիրներ կան և գծում էինք դրանց լուծման ճանապարհները։ Արձանագրեցինք, որ այն խնդիրները, որոնք հրատապ լուծում էին պահանջում, քաղաքային իշխանությունները լուծել են, կան ոչ պակաս հրատապ խնդիրներ, որոնք այս պահին լուծման ընթացքում են, նաև արձանագրեցինք, որ կառավարության հետ համատեղ պետք է լուծենք այս խնդիրները, քանի որ խնդիրներ կան, որ համայնքը միայնակ ի զորու չէ լուծել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ շինթույլտվությունների հարցը արդյոք քննարկվեց, որին քաղաքապետը արձագանքեց․

«2 ժամվա մեջ չէինք կարող բոլոր ոլորտներին անդրադառնալ, ձեր ասածը կազմակերպչական հարցեր են, որոնք դանդաղել են ոչ թե նրա համար, որ դանդաղ ենք աշխատում, այլ որովհետև քանակն է մեծացել։ Մենք շինթույլտվությունների համար աննախադեպ քանակի դիմումներ ունենք։ Մենք կոնկրետ քաղաքականություն ունենք, որ շինթույլտվությունները պետք է համապատասխանեն բոլոր նորմերին և դրա համար ժամանակ է պետք»։

Մարությանն ասաց նաև, որ ապօրինի զավթված այգիները քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը կշարունակվի․ «Ամբողջ Երևանում գույքագրվում են կրպակները, որոնք թղթեր չունեն և դրանք հանվում են քաղաքից, սրճարանները նույնպես, վերադարձվում են ապօրինի զավթված այգիները։ Պրոցեսըն պետք է լինի շարունակական և երկար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ