News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինային անվտանգության ոլորտին օգնությունը սառեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անցյալ տարվա որոշումը հակասում էր դաշնային օրենքին, ասվում է Կառավարական պատասխանատվության վարչության (GAO) զեկույցում, հայտնում է The Hill-ը։

Զեկույցի համաձայն, Սպիտակ տան Կառավարման եւ բյուջեի հարցով վարչությունը սառեցրել է տրամադրված միջոցները, որպեսզի առաջ մղի նախագահի օրակարգը։ Այսպիսով, GAO-ն եկել է այն եզրակացության, որ խախտվել է Բռնագանձման վերահսկման օրենքը, որը կարգավորում է դաշնային բյուջեի գործընթացում Կոնգրեսի դերը։

Կիեւին օգնության մոտ 400 մլն դոլարը սառեցնելու Սպիտակ տան որոշումը գտնվում է Թրամփի դեմ ինփիչմենթի գործընթացի կենտրոնում։

Այսօր Սենատում սկսվում է Թրամփի իմփիչմենթի գործընթացը։ ԱՄՆ նախագահին մեղադրում են իշխանությունը չարաշահելու եւ Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ