News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պենտագոնը Թրամփի աշխատակազմից նոր հայտ է ստացել Մեքսիկայի սահմանին գրեթե 435 կմ պատնեշի կառուցման համար: Սպիտակ տունը զինվորականներին նաեւ խնդրել է գնահատել այդ շինարարության արժեքն ու նպատակահարմարությունը: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Պենտագոնի այս տեղեկությունը կարող է հարուցել Կոնգրեսում դեմոկրատների դժգոհությունը, որոնք հակազդում են պաշտպանության համար միլիարդավոր դոլարներ ծախսելուԴոնալդ Թրամփի փորձերին, որ կատարի 2016 թվականին իր տված խոստումը եւ Մեքսիկայի սահմանին պատը կառուցի:

Աղբյուրը, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, ասել է, որ Պենտագոնը վարչակազմի խնդանքը կքննարկի մոտ երկու շաբաթվա ընթացքում: Նա հավելել է, որ պատնեշի շինարարության վերաբերյալ ներքին անվտանգության նախարարության նախորդ խնդրանքները Պենտագոնը միայն մասամբ է բավարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ