News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Telegram-ի թիմը իր TON (Telegram Open Network) բլոքչեյն-պլատֆորմի Gram թոքենները դիտարկել է որպես արժեթղթեր։ Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (SEC) հրապարակած հայտարարությունից, որն արվել է հաջակցություն կարգավորողի միջնորդության Նյու Յորքի Հարավային օկրուգում դատական վարույթը պարզեցնելու մասին, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Արյդո՞ք Gram-ը արժեթուղթ է եւ, որպես հետեւանք՝ արդյո՞ք դրա հանդեպ կիրառվում է արժեթղթերի մասին օրենսդրությունը հարցն է դարձել Telegram-ի եւ SEC-ի միջեւ դատաքննության պատճառը։

ICO-ի անցկացումից հետո, որի ընթացքում Պավել Դուրովի նախագիծը ներգրավեց 1,7 մլրդ դոլար, հանձնաժողովը համարեց, որ ընկերությունը թոքենները վաճառել է անօրինական ձեւով, քանի որ Gram-ը գրանցված չէ ոչ մի իրավադատությամբ, իսկ ներդրողները ընկերության ֆինանսական պատմության հասանելիություն չունեն։ Հունվարին դատարանը բավարարեց SEC խնդրանքը՝ բացելու Telegram-ի տվյալները բանկային գործառնությունների մասին մինչեւ փետրվարի 26-ը, քանի որ հանձնաժողովն ապացուցեց, որ թողարկված թոքենները վաճառվել են ոչ միայն ICO շրջանակում, այսինքն՝ փաստորեն օգտագործվել են որպես արժեթղթեր։

Telegram-ում հայտարարել են, որ երբեք թոքենն արժեթուղթ չեն համարել։ «Gram-ը դեռ գոյություն չունի, բայց եթե երբեւէ գոյություն ունենա էլ, ապա կլինի արժույթ եւ/կամ ապրանք, այլ ոչ թե արժեթուղթ, որը կհայտնվի արժեթղթերի մասին դաշնային օրենքի գործողության տակ»,- պարզաբանել է Telegram-ը։

Բայց, ինչպես հետեւում է հրապարակված նյութերից (բացի հայտարարությունից հրապարակվել է նաեւ Telegram-ի աշխատակիցների գրագրությունն ինչպես միմյանց միջեւ, այնպես էլ ներդրողների հետ), ընկերության թիմը Gram-ի մասին խոսել է հենց որպես արժեթղթի։ Ներդրողների համար էլեկտրոնային նամակներում նախագծի ներկայացուցիչները վկայակոչել են «Gram-ի վաճառքը», այլ ոչ թե «Gram ստանալու իրավունքի մասնաբաժնի վաճառքը», նշել են SEC-ում։ Նման ձեւակերպումները, կարգավորողի կարծիքով, վկայում են, որ Telegram-ը թոքենները դիտարկել է որպես արժեթղթեր։ Մասնավորապես, ներդրողներից մեկի հաշվապահին 2019 թվականի մարտի 6-ին ուղղված էլեկտրոնային նամակում (անունների եւ անվանումների մի մասը փաստաթղթում բացված չէ) Telegram-ի աշխատակից Շյամ Փարեհը տեղեկացնում էր, որ ներդրողը 72,8 մլն թոքենի իրավունք ուներ, եւ որ «ֆոնդը նման արժեթղթերի ակնհայտ իրավունք ունի», «իրավունք ունի ստանալ... Grams, երբ դրանք թողարկվեն», եւ որ «արժեթղթերը գրավադրված չեն»։ Մեջբերված հատվածներում securities բառը իսկապես նշանակում է «արժեթղթեր», թեեւ ոչ իրավաբանական գրագրությունում բառը կարող է օգտագործվել լայն իմաստով, պարզաբանել է «Տոմաշեւսկայա եւ գործընկերներ» ընկերության խորհրդական Ռոման Յանկովսկին, որը ՌԲԿ-ի խնդրանքով ուսումնասիրում է SEC փաստաթղթերը։

Telegram-ի գործով հիմնական լսումները նշանակված են փետրվարի վերջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ