News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը չի կարծում, թե կառավարության զիջումները կհանգեցնեն երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկմանը, տեղեկացնում է AP-ը։

Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ կխստացնի Կուբայի դեմ պատժամիջոցները, որպեսզի զրկի կառավարությանը փողից եւ էներգիայից ու ստիպի նրան դադարեցնել աջակցությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ ԱՄՆ ճնշումը նպաստել է տնտեսական աճի դանդաղմանը եւ ապրանքների, ներառյալ բենզինի ու գազի, ինչպես նաեւ կենցաղային իրերի անբավարարությանը։

Հանդես գալով լրագրողների առջեւ՝ Դիաս-Կանելն ասել է, որ կուբացիները չպետք է կարծեն, թե զիջումներն ԱՄՆ պահանջներին կհանգեցնեն պայմանների բարելավմանը։ «Երբեմն թվում է, որ եթե մենք հրաժարվենք այս կամ այլ դիրքորոշումից, եթե մենք հրաժարվենք համերաշխությունից եւ օգնությունից (այլ երկրներին), մեզ համար դռները կբացվեն, բայց դա սուտ է»,- ասել է Դիաս-Կանելը։ «Մենք չենք ցանկանում բաց դռներ, որտեղ խնդրողի դերում կլինենք, մենք ցանկանում ենք բաց դռներ, որտեղ կա լուրջ երկխոսություն Միացյալ Նահանգների հետ»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ