News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ավելի քան 20 000 կանայք հայց են ուղարկել, որպեսզի անցնեն դաժան ընտրությունը եւ դառնան ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավայի ընտրյալը։ Հաղթողը գործարարի հետ կմեկնի Լուսնի շուրջ թռիչքի։ Ինչպես հայտնում է AsiaOne-ը, մրցողների անկետաներում ստուգել են միլիարդատիրոջ գազերին դիմանալու պատրաստակամությունը։

Մասնակիցների թվի մասին տվյալները ներկայացրել է AbemaTV-ի սթրիմինգային ծառայությունը։ Հեռուստաալիքը կհեռարձակի շոուն։ Մաեձավայի խոսքերով՝ ինքն ուզում է գտնել միակ կնոջը՝ լուրջ հարաբերությունների համար, հայտնում է Lenta-ն։

Անկետաները, որ առաջարկել են լրացնել նախագծի պոտենցիալ մասնակիցներին, պարունակել են գլխավոր հերոսի նախապատվությունների հետ համատեղության ստուգման մի շարք հարցեր։ Աղջիկներին հարցրել են, թե ուր կուղեւորվեին, եթե իրենց տրամադրության տակ մասնավոր ինքնաթիռ լիներ, կամ՝ «Եթե Մաեձավան ձեր ներկայությամբ գազեր բաց թողնի, ի՞նչ կասեք նրան»։ Յուրաքանչյուր պատասխանը գնահատվում է միլիարդատիրոջ դեմքի արտահայտության պատկերով՝ ուրախ կամ տխուր։

Քասթինգի մեկնարկի մասին հայտնի է դարձել հունվարի սկզբին։ Full Moon Lovers անվանումով հեռուստաշոուին կարող են մասնակցել 20 տարեկանից բարձր աղջիկներ։ Նախապատվությունը կտրվի «բաց գույնի անձնավորություններին»։ Ծրագրվում է, որ եթերում միլիարդատերը մի քանի ժամադրություն կանցկացնի հավակնորդների հետ։ Պոտենցիալ զուգընկերուհուն նա կընտրի 2020թ․ մարտին։

44-ամյա Մաեձավան մոդելյոր է եւ հագուստի Zozo առցանց-խանութի հիմնադիրը։ Forbes-ը նրա կարողությունը երկու միլիարդ դոլար է գնահատում։ Նա կդառնա առաջին տիեզերական զբոսաշրջիկը, որը կմեկնի Լուսնի ուղեծիր։ Թռիչքը կկազմակերպի ամերիկյան գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերությունը։ 2019թ․ սեպտեմբերին ճապոնացի միլիարդատերը վաճառել է իր ընկերության բաժնետոմսերը եւ թողել գլխավոր տնօրենի պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ