Հայտնի Խոակին Գուսման «Էլ Չապո» (Գաճաճ) նարկոբարոնի դուստրը հոր պատվին գարեջուր է թողարկել, հաղորդում է AP-ը:
Գարեջուրը «El Chapo 701» բրենդի մի մասն է, որն արդեն հագուստ է թողարկում: 2009 թվականին Forbes ամսագիրն Էլ Չապոյին աշխարհի 701-րդ հարուստ մարդն է անվանել: Այդ պահին նրա կարողությունը գնահատվել է 1 մլրդ դոլար:
«Էլ Չապո» գարեջրի մեկ շիշը կարժենա 70,10 պեսո (3,73 դոլար):
Նարկոբարոնը թրմանյութեր է մատակարարել ամբողջ աշխարհով մեկ եւ փախուստի է դիմել խիստ ռեժիմի 2 բանտերից, արտահանձնվել է ԱՄՆ 2017 թվականին եւ անցած տարի մեղավոր ճանաչվել թմրանյութերի առեւտրում բազմաթիվ մեղադրանքներով: Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել: