News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանզասի բնակիչը դիմել է դատարան՝ խնդրելով մենամարտի կանչել նախկին կնոջն ու նրա փաստաբանին։ Ինչպես տեղեկացնում է Fox News-ը, 40-ամյա Դեւիդ Օսթրոմը ցանկանում է նրանց դեմ մենամարտել թրով։

Նա խնդրել է, որ Այովայի շրջանային դատարանը նրան 12 շաբաթ տա, որպեսզի կատանա եւ վակիձասի թրեր գտնի։ Օսթրոմն իր խնդրանքը փաստարկել է նրանով, որ ԱՄՆ օրենքները ուղղակիորեն չեն արգելում արդարության հասնել մարտում։

Նրա նախկին կնոջ փաստաբանը հայտարարել է, որ թեեւ ԱՄՆ եւ Այովա նահանգի օրենքները չեն արգելում մարտնչել կատանա թրով, այնուամենայնիվ, դատարանը չի կարող դրական որոշում կայացնել։ Նա խնդրել է դատարանին հարկադրել Դեւիդ Օսթրոմին հոգեբուժական փորձաքննություն անցնել։

Դատավորը հայտարարել է, որ որոշում չի կայացնի մոտ ժամանակներս՝ վկայակոչելով երկու կողմերի միջնորդություններում առկա խախտումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ