News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետությունը քննարկում է ԱՄՆ-ի հետ համատեղ պաշտպանական ծախսերի մասնաբաժնի 30 տոկոս աճի հնարավորությունը, հաղորդում է The Korea Herald Business-ը՝ հղում անելով հարավկորեական կառավարության ներկայացուցչին:

«Նախագահի վարչակազմը եւ ԱԳՆ-ը քննարկում են միջինում 20-30 տոկոսով պաշտպանական ծախսերի մասնաբաժնի աճի առաջարկված ծրագիրը: Տվյալ պահին ծրագիրը չի ներկայացվել ամերիկյան կողմին: Սակայն կառավարությունը քննարկում է խնդրի լուծման նոր տարբերակը»,- ասել է պաշտոնյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ քննարկման ընթացքում հարց կբարձրացվի մոտ 900 մլն դոլարի չափով պաշտպանական ծախսերի վճարումների մեծացման մասին: Այդ գումարը հարավկորեական կողմը համաձայնել էր վճարել գործող համաձայնագրի շրջանակում:

Հունվարի 16-ին հաղորդվել է, որ Կորեայի Հանրապետությունն ու ԱՄՆ-ն ավարտին են հասցրել թվով 6-րդ բանակցային փուլը:

2018 թվականին Վաշինգտոնը Սեուլին պահանջել է ներդրումների մասնաբաժնի մեծացում՝ Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի կոնտինգենտի պահպանման համար: Այդպիսով, 2019 թվականին համատեղ պաշտպանական ծախսերն աճել են 8,2 տոսոկով՝ մինչեւ 1,04 տրիլիոն վոն (915 մլն դոլար): 2019-ի նոյեմբերին հաղորդվել է, որ Վաշինգտոնը Սեուլից պահանջել Է համատեղ պաշտպանության համար Հարավային Կորեայի մուծումների բաժինը մեծացնել գրեթե հինգ անգամ՝ մինչեւ 4,7 մլրդ դոլար:     

ԱՄՆ զորքերը գտնվում են Հարավային Կորեայում Կորեական պատերազմի տարիներից ի վեր՝1950-1953 թվականներից: ԱՄՆ-ի կոնտինգենտի պահպանման պայմանները կարգավորվում են փոխադարձ պաշտպանության մասին 1950 թվականի հունվարի 26-ին ստորագրված համաձայնագրով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ