News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով՝ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից տարբեր տնտեսվարող սուբյեկտներին պատկանող ավտոմատ սարքերից  կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի և Երևան քաղաքների մի խումբ բնակիչներ, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով,, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2019թ. նոյեմբեր ամսին 2 օրվա ընթացքում Սյունիքի մարզի վարչական տարածքի տարբեր համայնքներում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք գործելով պահեստարան հանդիսացող ավտոմատ սարքեր, կատարել են ընդհանուր առմամբ խոշոր չափերով՝ 198.000 ՀՀ դրամ գումարի և 770.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 6 հատ մետաղադրամի ու թղթադրամի ընդունման սարքերի գողություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Նախաքննությունը շարունակվում է:Կատարվում են անհրաժեշտ  քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև վերջիններիս կողմից հնարավոր այլ համանման արարքներ կատարելու հանգամանքները պարզելու, դրանց համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է շինընկերության տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Ամենաշատ